Բառային աշխատանք

Բառային աշխատանք

1․Տրված բառերից առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառերը և կազմի՛ր այդ բառերի հոգնակինները։

վազել, գեղեցիկ, տուն, դպրոց, աշակերտական, սեղան, արծաթե, տնական, վարդագույն, ծաղիկ, դասարան, փայտաշեն, բզզոց, թշշալ, ապակի, սփռոց, տաբատ, թռչնանոց

Տուն-տներ

դպրոց-դպրոցներ

սեղան-սեղաներ

ծաղիկ-ծաղիկներ

դասարան-դասարաններ

ապակի-ապակիներ

Continue reading

Ջանի Ռոդարի Թե ինչպես քիթը փախավ տիրոջից

Մի անգամ սինյոր Գոգոլը  մի պատմություն պատմեց   քթի մասին: Էս քիթը  Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ,   զարմանալի բաներ էր անում:  Այդպիսի մի քիթ էլ   չարաճճություն էր  անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:

Նավամատույցի հակառակ կողմում մի սինյորն էր ապրում: Մի օր էս սինյորը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց հայելուն նայելով` բղավեց.

-Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը…

Նրա դեմքին քիթ չկար: Քթի փոխարեն հարթ, ուղիղ տեղ  էր մնացել: Սինյորն այդպես դուրս վազեց պատշգամբ հենց այն ժամանակ, երբ իր քիթը դուրս եկավ փողոց և արագ վազեց  դեպի նավամատույց: Continue reading

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:

Continue reading

Shopping for clothes

 

 

 

Shop assisant: Can I help you?

Costumer: Yes, have you got this jacket in other colours?

Shop assisant:  We have got it in black,  red,  blue.What size do you want?

Costumer: Medium.

Shop assisant: Ok, in medium we have got black and blue.

Costumer: And in red.

Shop assisant: No, just black and blue.

Costumer: Ok black.

Costumer: Can i try it on?

Shop assisant:  Yes of course. The changing rooms are over there.

Shop assisant: Is it Ok?

Costumer: No, this jacket is big, please give me a smaller size.

Shop assisant: Is it Ok?

Costumer: Yes, i will take it.

Shop assisant: That’s fifteen thousand Armenian Drams. Would you like to pay by credit card or with cash?

Costumer: Credit card please.

Shop assisant: Ok,   here is your resipt

Իքնաստուգման հարցեր

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 5 է, հարյուրավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները 4։

1) 44154

2) 44145

3) 41454

4) 45144

  1. Գտիր ամենամեծ   երկնիշ   և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:

1) 10099

2) 10010

3) 100098

4) 99

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ  մյուսը թողնենք նույնը:

 

1) կմեծանա 8 անգամ

2) կփոքրանա 8 անգամ

կփոքրանա 8-ով

4) մեծանա 8-ով

5) նույնը կմնա

  1. Քանի՞ ժամ   է 5/6  օրը։

1) 20

3) 56

2) 4

4) 50 Continue reading

Մրջյունների մասին

Մրջյուններն աշխարհի ամենազարմանալի արարածներից են: Մրջյունների աշխարհում գործող հասարակական կարգը ամենից շատն է հիշեցնում մարդկային հասարակությունը: Մրջյունները ամենահին միջատներից են: Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ: Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից: Նրանք կարող են բարձրացնել իրենց քաշից հարյուր անգամ ավելի ծանր բեռներ: Մրջյունները նաև երբեք չեն քնում: Continue reading

Ինքնաստուգման հարցեր

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։

6502

652

6052

6520

2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

10

18

19

20

3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

60

360

120

80

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45452, 45852

1

3

4

9 Continue reading

Леденец

Рассказ о Мишеньке, которому мама пообещала леденец за хорошее поведение. Пока мамы не было дома, мальчик залез в буфет, нашел в сахарнице леденец и начал его сосать. Съев всю конфету, он решил поставить сахарницу на место и разбил ее…

Continue reading

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին,   որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար, և իհարկե նա ցանկացավ վարդով զարդարել իր   բաճկոնը: Նա ուզում էր զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_Այ քեզ հրա՜շք,- զարմացավ Ջովանինոն:

Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով ասաց Ջովանինոյին.

__Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:

__Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ… Continue reading

Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում։

Կլադիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով  կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցներով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտն հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտաց:

— Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:

Եվ գնաց, պաասխանի էլ չսպասեց: Երևում էր, որ նա արդեն  այնքան էլ կորացած չէր:

Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր,՝ինչ անել: Այն սովորական փայտե հենակ էր, կլորացրած բռնակով և երկաթե ամրակով: Սովորական:

Կլավդիոն, մի երկու անգամ ձեռնափայտով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով, վերցրեց և խաղալիք ձիու նման հեծնեց փայտին: Եվ հանկարծ, իսկապես, հայտնվեց իսկական ձիու վրա: Հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղ կար: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով մեկ՝ ոտքերի տակից կայծեր բաց թողնելով:

Երբ Կլավդիոն, հիացած և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ձին նորից սովորական փայտե ձեռնափայտ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի հետք չկար,  չկար փարթամ բաշը, միայն երկաթե ամրակն էր,  և կոր բռնակը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ,- մտածեց Կլավդիոն:

Նա նորից հեծնեց ձեռնափայտին: Այս անգամ փայտը մեծ ուղտի վերածվեց, իսկ բակը հսկայական անապատի: Բայց Կլավդիոն չվախեցավ, և սկսեց ուսումնասիրել անծայրածիր անապատը՝ փորձելով օազիս գտնել:

Սա, իհարկե, կախարդական փայտիկ է,-որոշեց Կլավդիոն, և երրորդ անգամ այն հեծնեց. Այս անգամ նա սլանում էր վազքուղով՝ կարմիր սպորտային մեքենայով, իսկ տրիբունաներում աղմկում էին երկրպագուները. Կլավդիոն առաջինն հասավ վերջնակետին:

Հետո ձեռնափայտը մոտորային նավակ դարձավ, իսկ բակը՝ խաղաղ կանաչ ծով: Հետո Կլավդիոն հայտնվեց տիեզերանավում՝ իր ետեևից թողնելով աստղային արահետ…

Բայց ամեն անգամ, երբ Կլավդիոն ոտքը դնում էր գետնին, ձեռնափայտն ընդունում էր իր սովորական տեսքը՝ հարթ, կոր բռնակով և ժանգոտ երկաթե ամրակով:

Օրը շատ շուտ թռավ խաղերի մեջ: Երեկոյան Կլավդիոն նորից դուրս եկավ բակ և նորից տեսավ ծերունուն, նա ինչ-որ տեղից էր վերադառնում: վերադառնում: Կլավդիոն հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեց նրան, բայց ոչ մի արտասովոր բան չտեսավ. Սովորական ծերունի էր, երկար ճանապարհից մի քիչ հոգնած:

-Հավանեցի՞ր ձեռնափայտը,- հարցրեց նա Կլավդիոյին:

Կլավդիոն կարծեց ծերունին ուզում է հետ վերցնել ձեռնափայտը: Նա պարզեց այնծերունուն.

-Շնորհակալություն:

Բայց ծերունին շարժեց գլուխը.

-Թող այն քեզ մնա,-ասաց նա,-ինչիս է պետք  ինձ ձեռնափայտը: Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:

Եվ ծերունին գնաց, որովհետև չկա ավելի երջանիկ մարդ աշխարհում, քան նա, ով կարող է ինչ-որ բան նվիրել երեխաներին:

1․Դուրս գրի՛ր հեքիաթից ածականները, դրանք օգտագործելով կազմի՛ր փոքրիկ հեքիաթ։

Մի փոքրիկ տղա՝ Հակոբը, գտավ կորացած ծերունու ձեռնափայտը։ Ծերունին ժպտաց և ասաց.
 Շնորհակալություն, բայց հիմա այն արդեն չեմ պետք ունենա։ Պահիր, եթե ուզում ես։ Continue reading