Ամառային ընթերցանություն

 

Ես ամառային արձակուրդին կարդացել եմ «Ուրախ հեքիաթներ» գրքից շատ հետաքրքիր և ուրախ հեքիաթներ։ Ամենաշատը ինձ դուր է եկել «Փոքրիկ մկնիկի մեծ ճանապարհորդությունը» հեքիաթը։ Փոքրիկ մկնիկը որոշում է ճամփորդել ,անցնել փորձությունների միջով։ Մի օր տանից դուրս է գալիս, գնում է ծով, լողալով անցնում ծովը։ Արևի տակ չորանալուց հետո գնում է ու թռչելով անցնում դիմացի սարը։ Տեսնում է արջերին կռվելիս, բաժանում է իրենց։Զվարճալին այն է, որ իրականում ծովը եղջերուի ոտնատեղում հավաքված ջրափոս է եղել, բարձր սարը՝ հողակույտ, արջերը ցեց ու ճանճ են եղել։ Երբ տատիկը այս ամենը ասաց, մկնիկը շատ տխրեց ։ Նա մտածեց, որ ոչ ուժեղ է, ոչ ճարպիկ, ոչ էլ քաջ։Բայց իրականում մկնիկը շատ ուժեղ է եղել, քանի որ շատ փոքրիկ է եղել և կարողացել է անցնել ջրափոսի միջով, հողակույտից է թռչել, ցեցին ու ճանճին է բաժանել։ Պարզապես տատիկին պատմելիս մի փոքր չափազանցրել է կամ էլ իրեն այդպես է թվացել, քանի որ փոքրիկ է եղել։

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Ես կարդացել եմ նաև «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթը։ Հեքիաթը կախարդկան էր ու շատ հետքրքիր։ Continue reading

«Իմ հսկա ընկերը» ․հորինուկ

Իմ հսկա ընկերը շատ է սիրում ուտել։Ամբողջ օրը ուտում է և չի կարողանում կշտանալ։

Մի օր հսկա ընկերս ինձ ասաց ․

-Ինչո՞ւ եմ այսքան հսկա։

Ես պատասխանեցի․

-Դու շատ ես ուտում և քիչ կարդում։

Նա խնդրեց, որ օգնեմ իրեն։Ես խորհուրդ տվեցի ուտելու փոխարեն շատ կարդալ։Իմ հսկա ընկերը համաձայնվեց։Մենք սկսեցինք շատ հետաքրքիր պատմություններ կարդալ։ Իմ հսկա ընկերը դարձավ շատ խելացի և հասկացավ, որ ավելի լավ է շատ կարդալով և խելքով լինել «հսկա»։