Մկների մասին տեղեկություն

Մկները կաթնասուն կրծողների դասի կենդանիներ են: Մարմնի երկարությոնը 5 սմ-ից 48 սմ Phloeomys cumingi: Հանդիպում են գրեթե ամեն տեղ, արևադարձային և մերձարադարձային անտառներում. տարածվել են Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, կան նաև շատ կղզիներում:

Մկները հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերային ժամերին: Նրանց մեծամասնությունը վարում է կիսավերգետնյա կյանք: Բազմանում են տաք եղանակին, իսկ մարդկանց բնակավայրերում`   ամբողջ տարի:

Մկները մեծ նշանակություն ունեն նաև գիտության մեջ, քանի որ նրանց վրա բազմաթիվ կենսաբանական փորձեր են դրվում, մշակվում են հակաթույներ և վակցինաներ, ստուգվում է դեղամիջոցների և այլ նյութերի տոքսիկությունը:

աղբյուրը՛dasaran.net

Ճամբարի մասին

Մեր ճամբարի օրերը շատ լավ են անցնում։ Մենք ճամբարում խաղում ենք, լողում, զարգացնող խաղեր ենք բերում, բակ ենք իջնում ։Մեր բլոգներում նյութեր ենք հրապարակում։ Մենք բակում մարզանք ենք անում, մենք նկարում  ենք ու ֆուտբոլ խաղում, հեծանիվ վարում։ Շատ ուրախ է ճամբարում։

Ալարկոտ ավտոբուսը

Մի անգամ կանգառում կանգնել էր մի շատ ալարկոտ ավտոբուս։ Էս ավտոբուսի մեջ նստեց մի մարդ ու ավտոբուսը սկսեց ալարկոտ շարժվել , որ մյուս քաղաքից տանի մի ուրիշ քաղաք։ Ավտոբուսը սկսեց մի ձև շարժվել ու ճանապարհի կեսից կանգ առավ և ալարեց շարժվել։ Մարդիկ սկսեցին ալարկոտ ավտոբուսից իջնել, քանի որ նա ալարում էր շարժվել։ Մարդիկ նտեցին ուրիշ ավտոբուս, ու ալարկոտ ավտոբուսը շատ-շատ տխրեց։

Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական

Մենք գնացել էինք Արզականի սուրբ Նեղուցի վանքի բարձունքը հաղթահարելու։Մենք բարձրացանք եկեղեցու մոտ և մոմ վառեցինք, եկեղեցու պատերին տեսանք մողեսներ։ Մենք եկեղեցում երգեցինք կոմիտասյան երգեր։ Ընկերներով հաղթահարեցինք բարձունքը, գետի ափին հանգստացանք, խաղացինք շնչեցինք մաքուր օդը։Ճամփորդության վեջում մաքրեցին տարացքը և գնացինք դպրոց։Ինձ ճամփորդությունը շատ դուր եկավ, ես ունեցա հետաքրքիր օր։Ես բացահայտեցի մի նոր վայր, քանի որ առաջին անգամ էի բարձրանում սուրբ Նեղուցի վանք։